ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Երբ ես խոսում եմ, բոլորը պետք է ոտքի կանգնեն»

«Երբ ես խոսում եմ, բոլորը պետք  է ոտքի կանգնեն»
04.04.2014 | 00:49

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար)

-Գրիգորիչ, իսկ Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում «Գրիգոր»:
-Ո՛չ:
-«Գրիգոր» հին հունարենում նշանակել է արթուն, հսկող, աստվածաշնչյան լեզվով` դետ, դիտող, «նայող», է՛լի, մի խոսքով:
-Ես կարծում եմ` ոչ թե իմ անունն է ինձ արժանիքներ հաղորդում, այլ հակառակը: ՈՒ թե հունարենից թարգմանած այն ինչ է նշանակում, ինձ համար առանձնապես էական չէ:
-Բա եղա՞վ, Գրիգորիչ, անունները, ինչպես ամուսնությունները, կնքվում են երկնքում. երբ երեխան ծնվում է` հրեշտակը նրա անունը տալիս է երկնքից: Լուրջ վերաբերվեք Ձեր արթուն լինելու հանգամանքին, թանկագին Գրիգորիչ:
-Չեմ վերաբերվում:
-Չե՛ք ուզում արթուն լինել:
-Ո՛չ: Որովհետև յուրաքանչյուր արթուն մարդ պետք է նաև քնելու հնարավորություն ունենա:
-Դեռ կհասցնեք, Գրիգորիչ: Եվ հետո, ուղիղ տասնհինգ տարի ՀՀԿ-ն քնում է իշխանական աթոռին:
-ՈՒղիղ տասնհինգ ու ևս մի քանի տասնհինգ տարի ՀՀԿ-ն կլինի իշխանություն ու ոչ թե կքնի, այլ կքնեցնի:
-Իսկ Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում «կուռքը» հունարենում, ես չգիտեմ, բայց կարծում եմ` հեչ լավ բան չէ:
-ՀՀԿ-ն կուռք չէ, ՀՀԿ-ն գաղափարախոսություն է:
-Կա՞ Հայաստանում գաղափարախոսություն:
-Իհարկե:
-Գրիգորիչ, գաղափարական շատ «կեղտոտ» հարց տամ, է՛լի, եթե թույլ կտաք: Պատրաստվեք. խորհրդարանի կուլիսներում խոսում են, որ հենց Գալուստը մի լավ բան է ասում ամբիոնից, «ղեկավարությունը», գիտեք` ով, փսորում է նրա ասած «գաղափարախոսությունը», ասենք, էն օրը, երբ Դուք մեջբերում արեցիք Թումանյանից, դահլիճը քարացած լսում էր, ԲՀԿ-ն «շանթահարված» դուրս էր թռչում դահլիճից, էֆեկտն անչափ խորն էր, մեկ էլ Արգամիչը Ձեզ հարցրեց՝ ինչո՞ւ սկզբից չասացիք, որ Թումանյանն է ասում, որ ԲՀԿ-ն դահլիճից դուրս չգար:
-Յուրաքանչյուրը գործում է իր լիազորությունների շրջանակում: Էֆեկտը ես եմ, ես եմ արժեքավորում իմ գործողությունները, ես ընդամենը կարողանում եմ բանախոսել յուրաքանչյուր հարցի շուրջ:
-Էդ մեկը` հաստատ. ԲՀԿ-ն իր կյանքում երբեք դահլիճից դուրս չէր եկել, դա նախադեպ էր, եթե չասենք` սիմվոլիկա էր հետագա զարգացումների համար: Տեսնում եք` նրանք, ովքեր վաղը դուրս են գալու մի հսկա մեծամասնության կառավարության դեմ, Ձեր երկու բառից իրե՛նք դուրս թռան ԱԺ դահլիճից:
-Այո, երբ ես խոսում եմ, բոլորը պետք է ոտքի կանգնեն:
-Եվ դուրս գան, ինչպես ընդունված է «ներվայինները դուրս գան դահլիճից» սկզբունքով, ճիշտ է, մի քիչ խանգարող եղավ, բայց ամեն բան առավել քան ճշգրիտ էր: Գրիգորիչ, բայց ինձ թվում է, թե Ձեզ նախանձում են:
-Չեն կարող, լավ կլիներ՝ իրենք էլ կարողանային ինձ ընդդիմախոսել։ Լավ կլիներ՝ իրենց կշիռն էլ էդպիսին լիներ, ա՛յ, այստեղ է, որ ասում եմ՝ գաղափարախոսություն, որն էլ մեր դեպքում շատ լավ աշխատում է:
-Բայց դե, Գրիգորիչ, եթե ամբողջապես Ձեզ հետ անկեղծ լինեմ, պիտի արձանագրեմ, որ այդ օրը Դուք մի քիչ «դավաճանական» դրսևորումներ ունեցաք:
-Վատ մարդիկ չկան, կան վատ հարաբերություններ:
-Գրիգորիչ, մեկ է` Դուք դավաճան եք:
-Չե՛մ:
-Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու եք Դուք դավաճան:
-Չէ՛, չի հետաքրքրում:
-Իսկ ես, միևնույն է, կասեմ. այդ օրը Դուք դավաճանեցիք Տերյանին, որին այդքան շատ էիք սիրում` մեջբերում անելով ոչ թե նրանից, այլ Թումանյանից: Որն էլ տարընթերցում առաջացրեց Աբրահամյանի մոտ:
-Դա ոչ թե Սահակյանի, այլ Թումանյանի խոսքն էր, որը կարդացած պետք է լինեն:
-Աբրահամյա՞նն էլ:
-Այո, ինքը կարդացել է, պարզապես ինքը ժեստ արեց, և դիտողությունը վերաբերում էր մյուս կողմին, որ Թումանյանի խոսքի վրա չթողներ-գնար:

Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ